Հասարակություն
Փաշինյանն ու ցուցարարները պայմանավորվել են. Ինչպես կլուծվի Օպերայի թատրոնի շուրջ առաջացած սկանդալը
Gohar Vardanyan
1 րոպե
493 դիտում
Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չեմ ստացել:
«Ես նույնիսկ ասել եմ, որ պետք է Օրբելյանի հետ խոսել, հասկանալ: Թղթաբանությամբ մի քիչ սխալ է մեծ արտիստի հետ խոսելը: Ինքը պետք է Հայաստանին և հայ մշակույթին»,-ասաց նա:
Հարցին, թե կցանկանա՞ր օպերայի թատրոնի տնօրեն լինել, կարո՞ղ է լինել տնօրեն, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Կարողը կարող եմ, բայց շատ հարցեր կան: Ես արդեն երեկ գրառում եմ արել, որ ճիշտ վերաբերմունք չի եղել, ճիշտ չեն խոսել մաեստրո Օրբելյանի հետ: Պետք է ուղղվի այդ վերաբերմունքը: Ես Նազենի Ղարիբյանի կողմից առաջարկ չեմ ստացել: Առաջարկ եղել է արտիստների մի մասի կողմից»:
Դիտարկմանը, թե Նազենի Ղարիբյանն է հայտարարել, որ Արմեն Սարգսյանի թեկնածուներից մեկն է, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ նախարարությունում ով է առաջարկել: Ես այլ թատրոնի տնօրենի առաջարկ եմ ստացել նոյեմբերին: Քանի որ արտիստների մեծ մասի հետ մտերիմ եմ, չեմ վախենում այստեղ գալ և հետին մտքեր չկան»:
Նշենք, որ մշակույթի գործիչների և Փաշինյանի հանդիպումն արդեն ավարտվել է: Օպերայի անձնակազմի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց մասնակցիներին և հայտնեցին, որ վարչապետի հետ պայմանավորվել են հետևյալը. Թատրոնում տնօրեն չնշանակել, այդ պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը:
Վարչապետը ակցիայի մասնակիցներին հանձնարարել է Մշակույթի նախարարության ներկայացրած տվյալներին հակափաստարկներ ներկայացնել, թե ինչու չպետք է Օրբելյանն ազատվի պաշտոնից: Այժմ ակցիայի մասնակցիները գնում են Օպերայի թատրոն` այնտեղ իրենց իրավաբանների հետ աշխատելու համար:
Ի դեպ, որևէ կեղծ հակափաստարկի դեպքում անձնակազմի տվյալ աշխատակիցը կկորցնի աշխատանքը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ, որը եկել էր տնօրենի ազատման դեմ բողոքող արտիստների հետ հանդիպելու, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե պետք է օրենքը փոխվի, որ Կ. Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, ապա կարելի է դրան գնալ:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Գավառում 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
1 րոպե
2,155
Ավելին Հասարակություն բաժնից
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
67
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
201
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
1,682
Փոփոխություններ տարադրամի շուկայում
1 րոպե
444
5.0