Սրբուհի Գալյանն անդրադարձել է Աջապահյանի առողջական վիճակի մասին ահազանգերին
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին հայտնել է, որ իր հանձնարարությամբ իրավաբանը կներկայանա Աջապահյանին ու նրանից համապատասխան դիմում կվերցնեն. «Որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը։ Ընդամենը պետք է, որ անձը դիմում ներկայացնի, և այդ դիմումը կքննարկվի, կներկայացվի պատասխանը և կձեռնարկվեն միջոցները, որ ձեռնարկվում են անձի առողջության պահպանման համար։
Դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել, ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես ներկայացվի դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա տեղում իրեն, դիմումը կվերցնի ու կներկայացնի ՊՈԱԿ-ին»։
Խոսելով անհապաղ վիրահատության կարիք ունենալու մասին՝ նա նշել է. «Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ արձանագրված։ Այն պահին, այն ժամանակ, երբ կներկայացվի դիմում, համապատասխան գործիքակազմը գործի կդրվի ու անձը կստանա իր համար ցանկալի բուժօգնություն ու սպասարկում»։
Նա նաև նշել է, որ անազատության մեջ գտնվող ցանկացած անձի առողջությունը պետության հոգածության տակ է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշ...
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ մանրամասներ
Տավուշի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվե...
Նա ստիպված է լինելու քրտնաջան աշխատել. UFC-ի նախագահը` Արման Ծառուկյանի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգում առաջին համար զբաղեցնող, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյա...