Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են մարտի տոներին գալ Հայաստան.Երևանը ցանկալիների հնգյակում է
Ռուս զբոսաշրջիկների համար Երեւանը ներառվել է այն 5 նախընտրելի քաղաքների ցանկում, ուր ցանկանում են մեկնել եւ անցկացնել մարտ ամսվա տոների արձակուրդները։ РИА Новости-ն հղում տալով Biletix-ին` նշում է, որ նրանց համար երկրի ներսում ամենացանկալի ուղղությունը Սոչին է, ամենանախընտրելի ներքին ուղղություններից են նաեւ Սիմֆերոպոլը, Միներալնիե Վոդին, Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան:
Իսկ նախընտրելի արտասահմանյան քաղաքների հնգյակն ունի հետևյալ տեսքը` Պրահա, Ստամբուլ, Թբիլիսի, Բարսելոնա, Երևան: