Պատահարներ
Մի քանի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ
Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14.8-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Ալեյանի…
Մարտի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14.8-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Ալեյանի վարած Oepl Astra մակնիշի 34 CD 530 համարանիշի, Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչիկ Գասպարյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 99 GD 919 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 10 RA 808 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, ինչի հետևանքով պոկվել է նաև անվահեծանը:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա.Ավետիսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 27-ամյա Զոհրաբ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ` ճանապարհին եղել է մերկասառույց:
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայե...
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0