ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի որդու համար ավել անելը «զապադլո» չի. Փաշինյան
Վարչապետի որդու համար կարտոֆիլ մաքրելը «զապադլո» չի: Ինչպես հայտնում է Tert. am-ը այս մասին Վիեննա կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների մասին: «Ասում էին՝ բանակը մեր սրբությունն ա, եկեք չբարձրաձայնենք խնդիրները: Հակառակը՝ բանակը մեր սրբությունն ա, դրա համար պետք ա սրբենք էդ մարմինը վատ երևույթներից: Մեր երեխեքի հարաբերությունների մասին վախենո՞ւմ ենք խոսալ: Ես մի գաղտնիք ասեմ: Ինձ հետաքրքիր էր՝ իմ տղան, որ բանակում ծառայում ա, ինքը ո՞նց ա ծառայում, ծառայո՞ւմ է այնպես, ինչպես մյուսները: Ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ոնց է տեղի ունենում ծառայությունը: Ես ուրախացա, երբ տեսա, որ բոլոր աշխատանքներին մասնակցում ա, այդ թվում՝ զորամասի տարածքը մաքրելու աշխատանքներին: Ես, լինելով ՀՀ վարչապետ, եթե կռանում եմ Երևանի կենտրոնում, ծխուկներ եմ հավաքում, իմ տղան էլ պետք է ավելը վերցնի ու մաքրի զորամասի տարածքը, և դա պետք է լինի հպարտանալու առարկա, ոչ թե նվաստացուցիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ Tert. Am-ի տեսանյութում

Քաղաքականություն