ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սևան-Դիլիջան ճանապարհին բեռնատարների շարժը ժամանակավորապես դադարեցվել է
Արդեն 3 ժամից ավելի է՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են կատարում Սևան-Դիլիջան ավտոճանապարհին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ տեղացած ուժեղ ձյունն ու բուքը դժվարանցանելի են դարձրել Սևան-Դիլիջան ավտոճանապարհը: Ճանապարհային ոստիկանները այդ պայմաններում դրսում ծառայություն են կատարում և բեռնատար ավտոմեքենաների վարորդներին ժամանակավորապես պահում են ժողովրդին հայտնի «Ծովագյուղ» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող բաց տարածքում, որպեսզի թեթև մարդատար տրանսպորտային միջոցները անվտանգ երթևեկեն: Դիլիջանի ոլորաներում էլ ճանապարհային ոստիկանները ուղեկցում են թեթև մարդատար ավտոմեքենաներին, քանի որ ճանապահրը դժվարանցանելի է: Ճանշինի կողմից մաքրեուց հետո նորից բուքն ու ձյունը խանգարում են վարորդներին երթևեկել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ցավոք, կան նաև վարորդներ, որոնց ավտմեքենաների անվադողերը ոչ ձմեռային են, մինչդեռ տարվա սկզբից թե՛ ճանապարհային ոստիկանությունը, թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով:

Քաղաքականություն