ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրված 2800 եղևնիները քաղաքային տնկարանում են
Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են: «Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. Իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Քաղաքականություն