ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել
Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել: «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը նշել է, որ կազմակերպության անունից է նվերը: "Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով",- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Նշենք, որ լուսանկարներից երևում է, որ հեռուստացույցը դրված ԱԺ-ի դիմաց: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Միրզոյանը հայտարարել էր, որ իրեն ապառիկով հեռուստացույց չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։ «Լուրջ։ Չվճարած տուգանք ունեի», - ասել էր նա։

Քաղաքականություն

Պատահարներ