Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվում է ՀՀ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի…
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվում է ՀՀ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետը խորհրդարանին ներկայացնելով ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները՝ ընդգծել էր, որ պետական բյուջեի եկամուտները 2019-ին կգերակատարվեն 40 մլրդ դրամով, որի շնորհիվ հուլիսից նախատեսվում է 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների, իսկ սեպտեմբերից՝ շուրջ 38,000 ուսուցիչների աշխատավարձերը:
Այնուհետև ԱԺ-ն կքննարկի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
Նշենք, որ Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրիխանյանը վարչապետին «ստիպեց» ներողություն խնդրել
Բարգավաճ Հայաստան Կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին «ստիպեց» ներողություն խնդրել: Ուրիխանյանը մասնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ականները, թաշկինակներն առած, լաց էին դրել ԵԽԽՎ-ի միջանցքներում․ Փաշինյան
Երրորդ Հանրապետության մեջ առաջին անգամ է, երբ համազեկուցողները գալիս են, և այցի արդյունքներով 0 պրետենզիա ՀՀ կառավարությ...