Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրիխանյանը վարչապետին «ստիպեց» ներողություն խնդրել
Բարգավաճ Հայաստան Կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին «ստիպեց» ներողություն խնդրել: Ուրիխանյանը մասնավորապես ասել էր, որ այս տարի ՀՀ-ն պետք է սպասարկի 400 մլն դոլարից ավելի պետական…
Բարգավաճ Հայաստան Կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին «ստիպեց» ներողություն խնդրել:
Ուրիխանյանը մասնավորապես ասել էր, որ այս տարի ՀՀ-ն պետք է սպասարկի 400 մլն դոլարից ավելի պետական պարտքի ակումուլացիա, իսկ հաջորդ տարի 800 մլն դոլարից ավելի, այն դեպքում, երբ Հայաստանի պետական բյուջեն 3 մլրդ-ից մի փոքր ավելի դոլար է կազմում, և հարցրել էր, թե ինչ հետևանքներ սա կարող է առաջացնել պետության համար, եթե չհաջողվի հասնել վճարման հետաձգման: Կարո՞ղ է Հայաստանին սպառնալ դեֆոլտի վտանգ, կամ նվազեն անշարժ գույքի գները»,- հարց ուղղեց Ուրիխանյանը:
Նիկոլ Փաշինյանը ժպիտով արձագանքել էր, թե չի հասկանում` ինչու է այդպես թախծոտ ձայնով այդ հարցը տալիս:
«Հասկանալի է, որ դա նորություն չէ, հասկանալի է, որ միջինժամկետ ծրագրով, բյուջեի ծրագրով այդ ամենը նախատեսված է: Ոչ, ձեր նշած որեւէ սպառնալիք Հայաստանին չի կարող սպառնալ: Ոչ, անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու են: Բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են: Այս տարի, նվազագույնը 40 մլրդ դրամով ավելի գումար ենք հավաքելու բյուջե»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տարբեր գնահատականներում Հայաստանում մինչեւ 50 տոկոս ստվեր կա»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նկատեց, որ հենց այս ստվերային գումարներով տարբեր կոռուպցիոն սխեմաներ են աշխատում: Ի պատասխան Ուրիխանյանն ասաց. «ԱԺ կանոնակարգը չի կանոնակարգում ԱԺ պատգամավորի ձայնի ելեւէջները: Բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ ա, բա ի՞նչ ա: Ես թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին»:
Նիկոլ Փաշինյանն էլ ներողություն խնդրեց Ուրիխանյանից. «Եթե իմ խոսքում որեւէ ոչ պատեհ բան նկատեցիք, ես որեւէ նման բան նկատի չունեի: Ես պարզապես ուզում էի ձեր տրամադրությունը փոխել»:
Տեսանյութը` News. am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ականները, թաշկինակներն առած, լաց էին դրել ԵԽԽՎ-ի միջանցքներում․ Փաշինյան
Երրորդ Հանրապետության մեջ առաջին անգամ է, երբ համազեկուցողները գալիս են, և այցի արդյունքներով 0 պրետենզիա ՀՀ կառավարությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվում է ՀՀ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...