ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմի պապը հավատացյալներին թույլ չի տալիս համբուրել իր աջը
Միջազգային լրատվականների ուշադրության կենտրոնում է հայտնվել հանգամանքը, որ Իտալական Լորետո քաղաքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մարիամ Աստվածածնին նվիրված ուխտատեղիում հավաքվածներին ողջունելիս անընդհատ փորձում է հետ քաշել ձեռքը՝ թույլ չտալով հավատացյալներին համբուրել իր մատանին: Daily Mail-ի փոխանցմամբՙ Հռոմի պապը բազմիցս ցույց է տվել, որ հավատացյալների կողմից հարգանքի դրսևորման այդ ավանդական նշանի կողմնակիցը չէ: Խոսքն արծաթե մատանին համբուրելու մասին է, որը պապի՝ եկեղեցուն միանալու նշանն է: Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապին երբեմն դուր է գալիս այդ ավանդույթի կիրառումը, երբեմն՝ ոչ:

Քաղաքականություն