Պատահարներ
Ավտովթարՙ Սարալանջի նորակառույց ճանապարհին. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 34 AՍ 443 համարանիշի և Mercedes մակնիշի 33 VO 187 համարանիշի…
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 34 AՍ 443 համարանիշի և Mercedes մակնիշի 33 VO 187 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչներ Անդրանիկ Իսախանյանն ու Դավիթ Գևորգյանը:
Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպքՙ Նուբարաշենում. իր անունով ստացած զենքով ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...
Սպանության սպառնալիքներ Արտակ Զեյնալյանի հասցեին. կասկածյալի անձը հայտնի է
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ...
2000 և 2002թթ ծնված քույրերին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննո...
Թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...