Պատահարներ
Սպանության սպառնալիքներ Արտակ Զեյնալյանի հասցեին. կասկածյալի անձը հայտնի է
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Shamshyan com-ի փոխանցմամբ…
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։
Shamshyan com-ի փոխանցմամբ, մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաեւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին եւ դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։
Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Խորեն Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել նախարարին եւ որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Երեկ մինչեւ կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնում էին Խորեն Ա.-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարՙ Սարալանջի նորակառույց ճանապարհին. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել...
Ողբերգական դեպքՙ Նուբարաշենում. իր անունով ստացած զենքով ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...
Թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...
Ավտովթարՙ ոստիկանությունից Արաբկիրի բաժնի դիմաց. Վիրավոր
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում, Ազատությ...