Պատահարներ
Թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։…
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։
Shamshyan com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ եւ այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։
Օպերատիվորեն ժամանել են հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ջրասուզակի օգնությամբ ու ճոպանի միջոցով վերամբարձ կռունկով վճարային տերմինալն այնտեղից դուրս են բերել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տերմինալն այս տարվա մարտի 13-ին անհայտ անձը կամ անձինք գողացել էին Նոր Նորք վարչական տարածքից։ Փաստի առթից ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարՙ Սարալանջի նորակառույց ճանապարհին. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել...
Ողբերգական դեպքՙ Նուբարաշենում. իր անունով ստացած զենքով ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...
Սպանության սպառնալիքներ Արտակ Զեյնալյանի հասցեին. կասկածյալի անձը հայտնի է
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ...
Ավտովթարՙ ոստիկանությունից Արաբկիրի բաժնի դիմաց. Վիրավոր
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում, Ազատությ...