Պատահարներ
2000 և 2002թթ ծնված քույրերին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները…
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 եւ 2002թթ.՝ նրանց առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Պատահարից հետո հիշյալ ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, վարորդը ներկայացել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Դեպքի առթիվ 2019թ. մարտի 18-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժին եւ 2019թ. մարտի 20-ին ընդունվել վարույթ:
2019թ. մարտի 21-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական եւ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտոպատահարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Հայինկասացիա»-ի վարորդը 20․000 դոլարով մեկնել է ՀՀ-ից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով գող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած BMW X6-ի ու Lexus-ի բախումից
Ինչպես հայտնել էին՝մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի էր ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախում, ինչի հետևանքով մ...
Ավտովթարՙ Սարալանջի նորակառույց ճանապարհին. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել...
Ողբերգական դեպքՙ Նուբարաշենում. իր անունով ստացած զենքով ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...