Քաղաքականություն
Նոր երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կնվազի 0.5 տոկոսով
Gohar Vardanyan
385 դիտում
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում ներկայացվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի փոփոխության նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսով:
Վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորմանը տրամադրվելու է պետության կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս փոփոխությամբ կմեղմվի վարկառուների վարկային բեռը, ինչպես նաև այն կնպաստի ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա: Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը»,- նշված է նախագծում:
Հիշեցնենք, որ Կառավարության՝ մարտի 7-ի նիստում ընդունվել էր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները մեղմող որոշում: Մասնավորապես, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Ծրագրի հասանելիությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունը նաև նվազեցրել էր բնակարանի ձեռքբերման կանխավճարը. երիտասարդ ընտանիքները կկարողանան նախկին 9.5%-ի փոխարեն 7.5% կանխավճարով բնակարան ձեռք բերել: Բարձրացվել էր նաև բնակարանի արժեքը՝ դառնալով 30 մլն ՀՀ դրամ:
Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2019 թվականի մարտի 5-ը տրվել է 3935 վարկ (2041 վարկ Երևանում, 1894՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 33 մլրդ 391 մլն ՀՀ դրամ (21 մլրդ 469 մլն ՀՀ դրամ Երևանում, 11 մլրդ 922 մլն՝ ՀՀ մարզերում):
Նշված Ծրագրում 2018 թվականին իրականացված էական բարելավումների արդյունքում փոփոխությունների արդյունքները ավելի ակնհայտ են դարձել 2018-ի տարեվերջին և 2019 թվականի տարեսկզբին:
Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով, իսկ 2019 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 145%-ով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Միքայել Մինասյանը 7 մլն դոլարով վաճառքի է հանել իրեն պատկանող հյուրանոցը․ Irakanum.am
Gohar Vardanyan
1 րոպե
1,900
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
275
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
325
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
268
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
277