Առցանց սեռական շահագործում Հայաստանում. մտահոգիչ ցուցանիշներ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Վնասի կանխարգելումը Հայաստանում» թեմայով մի ուսումնասիրություն է արել, որի տվյալները շատ մտահոգիչ են: Այդ մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ ասաց նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցից ցուցանիշներ:
«Այսպիսի մի արդյունք է գրանցվել, որ 12-17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան, որն ինտերնետ է օգտագործում, 1 տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության: Դեպքերի 71 տոկոսը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում, իսկ 57 տոկոսի դեպքում երեխաները նշել են, որ իրենց ծանոթ մարդկանց կողմից է իրականացվել:
Այս ցուցանիշները բավականին բարձր ու մտահոգիչ ցուցանիշներ են: Հետազոտության մասնակցած և բռնության ենթարկվելու մասին հայտնած երեխաների 53 տոկոսը նշել է, որ որևէ մեկին երբևէ չի հայտնել այս դեպքի մասին և ընդհանրապես չի բարձրաձայնել, այսինքն՝ ինքն իր հետ է մնացել այս իրավիճակում:
Բնականաբար, այս դեպքում երեխաներ կան, որ ուժ գտնում են դուրս գալու այս իրավիճակից, կարողանում են ինքնուրույն լուծումներ գտնել, բայց մենք հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ երեխան շատ վատ տրանադրություն է ունենում, ուսման նկատմամբ մոտիվացիան է ընկնում, մեկուսանում է և այլն, և դրա պատճառը որևէ մեկը չի հասկանում, մինչդեռ հաճախ սրանք կարող են նմանատիպ իրավիճակներից բխող խնդիր լինել»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև թեմայի շրջանակում միջազգային որոշ ցուցանիշներ. օրինակ, կա ցուցանիշ, ըստ որի՝ 1 տարվա ընթացքում շուրջ 1,2 մլն երեխա deepfake տեխնոլոգիաներով ստեղծված սեռական բնույթի կեղծ բովանդակության զոհ է դառնում:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
Հանտավիրուսը հասավ Նիդրլանդներ. 12 բուժաշխատողներ են մեկուսացվել
Նեյմեգենի Radboudumc համալսարանական բժշկական կենտրոնի տասներկու աշխատակիցներ տեղավորվել են կանխարգելիչ կարանտինի մեջ՝ հա...