Իվետա Տոնոյանն անդրադարձել է ԲՀԿ-ին ուղղված մեղադրանքներին
Ծառուկյանի մամուլի խոսնակը ստահոդ և մանիպուլյատիվ է որակել ԲՀԿ-ի նկատմամբ արտաքին միջամտությունների վերաբերյալ պնդումները։
Մամլո ասուլիսի ընթացքում Իվետա Տոնոյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները՝ Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտաքին միջամտությունների մասին, դասվում են քարոզչական դաշտ նետվող ստահոդ լուրերի շարքին։
«Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկների տարբեր ներկայացուցիչներ, նախագահներ, չինովնիկներ և այլն, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին իրենց հաստատուն աջակցությունը պարբերաբար հայտնում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները: Որևէ դեպքում ԲՀԿ-ին որևէ արտաքին ուժ, կամ օտարերկրյա պետություն աջակցություն չի հայտնել: Այս գործընթացում շանտաժի լեզվով ժովովրդի հետ խոսելու ունակության առումով իշխանությունները մրցակից չունեն, սակայն մեր հայրենակիցները առավել քան հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Նույն պատերազմը սկսվել է այս իշխանության օրոք, հազարավոր տղաներ հաշմանդամություն ստացել են իրենց օրոք, Արցախը հանձնվել է իրենց օրոք, 120,000 հայրենակիցներ զրկվել են իրենց հայրենիքից այս իշխանությունների օրոք: Պատերազմի կուսակցությունը վստահաբար ընդդիմության ներկայացուցիչները չեն, այլ հենց իշխանությունն է»,- ընդգծել է խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...