Նվեր Ծառուկյանի թեման թեժացնում է քաղաքական դաշտը․ ԲՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին
Սա անմեղության կանխավարկածի խախտում է: Նման հայտարարություն է արել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի որդու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը:
«Փաշինյանը Ծառուկյանի որդու գործով իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ, ցավալի է»,- նշել է նա:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր Բելառուսից Նվեր Ծառուկյանին վտարելու և Հայաստանում ձերբակալելու մասին:
Գագիկ Ծառուկյանն էլ անընդունելի էր համարել ընտանիքի թեման քաղաքական գործընթացներին խառնելը՝ նշելով՝ Նվեր Ծառուկյանը Հայաստան կվերադառնա հունիսի 7-ից հետո, և բոլոր հարցերը հնարավոր կլինի ուղղել անձամբ նրան։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը հետախուզման մեջ է: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի որդին ու մյուսները մեղադրվում են մոտ մեկ ամիս առաջ Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով: Ոչ փաստաբանը, ոչ էլ իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ է եղել, բայց Քննչական կոմիտեի խոսնակը հաստատում է՝ դեպքի վայրում կրակոցներ էին հնչել։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երեք տարի է՝ Բաք...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...