Լավրովը բացահայտել է Պուտինի հայտարարության հետևանքով բարձրացած աղմուկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպացիների քաղաքական հասունությունը ստուգեց, երբ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին անվանեց Մոսկվայի և Եվրոպայի միջև երկխոսության նախընտրելի բանակցող, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Պուտինը ստուգեց եվրոպացիների քաղաքական հասունությունը և զգոնությունը, ես այսպես կասեի, երբ մայիսի 9-ին երեկոյան մամուլի ասուլիսի շրջանակներում հարցին ի պատասխան ասաց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին կանցլերը կարող է լինել եվրոպացիների ներկայացուցիչը Ռուսաստանի հետ բանակցություններում», - լրագրողներին ասել է նախարարը։
Ինչպես նշել է Լավրովը, ռուսաստանյան առաջնորդի հայտարարություններից հետո Եվրոպայում աղմուկ բարձրացավ, սակայն ոմանք, այդ թվում՝ Գերմանիայում, չմերժեցին նման հնարավորությունը։
«Մեր նախագահի նման պատասխանից հետո շատ զվարճալի քննարկում ստացվեց», - ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...