Իրանի զգուշացումը․ Ոմանք ուզում են տարածաշրջանը տանել պատերազմի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ից ստացվող հակասական հաղորդագրությունները ամեն օր փոխում են դիրքորոշումները։
«Որոշ կողմեր ցանկանում են տապալել բանակցությունները և Ամերիկային ներքաշել պատերազմի մեջ։ Մենք հույս ունենք, որ բանակցությունները կվերադառնան բանականության հուն և դիվանագիտական ճանապարհով կհասնենք լուծման։ Հորմուզի նեղուցը բաց է, և բոլոր նավերը կարող են անցնել դրա միջոցով, բացառությամբ թշնամական երկրների։ Նրանք, ովքեր ցանկանում են անցնել, պետք է համաձայնեցնեն իրենց գործողությունները։ Նեղուցով անխոչընդոտ անցումը մեզ համար կարևոր է, և մենք դա ապահովում ենք։ Մենք բախվել ենք ծովային շրջափակման։ Մենք խորհրդակցում ենք Օմանի հետ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները ապագայում արդյունք կտան»,- նշել է նա:
Արաղչին նաև հիշատակել է Հնդկաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումները և հայտարարել․ «Մենք Հնդկաստանի հետ ունենք մոտ դիրքորոշումներ։ Կարող ենք համագործակցել հնդկական կողմի հետ։ Հորմուզի նեղուցում իրավիճակը բարդ է, և մենք ջանքեր ենք գործադրում՝ օգնելու դրա կարգավորմանը»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել:Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երեք տարի է՝ Բաքվ...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...