ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սա այն մարդկանց դեմքն է, ովքեր հստակ քայլերով անապատի են վերածում Գյումրին. Օգտատեր
Սա դեմքն է այն մարդկանց ,ովքեր տարիներ շարունակ ,հստակ քայլերով անապատի են վերածում Գյումրին: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Sam Mat անունով ֆեյսբուքյան օգտատերը և հրապարակել էտված ծառերի լուսանկարներ:
Գրառումը և լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև. ՙՍա դեմքն է այն մարդկանց ,ովքեր տարիներ շարունակ ,հստակ քայլերով անապատի են վերածում Գյումրին: Սա քաղաքի կենտրոնն է, Ռիժկովի ճեմափողոցը, որն ավերվում է քաղաքապետի ամենաթողությամբ կամ թույլտվությամբ, վերացնում են կանաչ գոտին: Տարածքում գործող երեք սրճարանները և խանութների տերերը հավանաբար քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում են <Անապատ> ծրագիրը :Առանց մի վայրկյան մտածելու, էտ իրականացնելու պատրվակով կտրվում են ծառերը ,հետո էտից մնացած մասը կամ ջրվում են օճառաջրով կամ կեղևահան արվում, որ վերջնական չորանան: Իսկ այդ իբր էտված ծառերի տեղը միանգամից բետոնապատվում է ,հայտնվում են վրաններ: Այս ամենաթողությունը վերջ չունի ,այս վիճակը ամենուր էՙ: