Պիտի շնորհակալություն հայտնի Թրամփին՝ Վենեսուելայում կատարած գործողությունների համար. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
ՄԱԿ-ը պետք է շնորհակալություն հայտնի նախագահ Դոնալդ Թրամփին Վենեսուելայում իրականացված գործողությունների համար, այլ ոչ թե քննադատի նրան։ Այս մասին գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը՝ նշելով, որ ՄԱԿ-ի ավելի քան 50 երկիր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը որակել է «անօրինական», և նա այժմ չկա՝ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում։
«Մենք հավատում ենք, որ Վենեսուելայի ժողովրդի, տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների համար ավելի լավ ապագան կայունացնում է տարածաշրջանը և մեր բնակության շրջանը դարձնում շատ ավելի լավ ու անվտանգ։ Եվ սա է պատճառը, որ այս դաժան իշխանությունից փախած միլիոնավոր վենեսուելացիներ տոնում և ծափահարում են ամբողջ աշխարհում», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Մայք Ուոլցը նաև նշել է, որ ՄԱԿ-ը և միջազգային մարդու իրավունքների բազմաթիվ կազմակերպություններ հրապարակել են զեկույցներ, որոնք փաստագրում են Մադուրոյի իշխանության կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները, այդ թվում՝ արտադատական սպանությունների, քաղբանտարկյալների, խոշտանգումների և կամայական ու անօրինական կալանավորումների վերաբերյալ հաղորդագրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...