Կոչ են անում Թրամփին վերադառնալ Բայդենի դիրքորոշմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ Ուկրաինան և եվրոպական մի շարք երկրներ փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքական ուղղվածությանը: Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված մեկնաբանությունում։
Միրոշնիկի խոսքով՝ Կիևի և Եվրոպայի հիմնական նպատակը ԱՄՆ-ին կրկին ներգրավելն է Ռուսաստանի դեմ հակազդման գործընթացներում և առճակատման։ Նրա ձևակերպմամբ՝ այդ շրջանակներում փորձ է արվում վարկաբեկել Ռուսաստանի ներկայացրած առաջարկները և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ Վաշինգտոնը կվերադառնա նախորդ վարչակազմի դիրքորոշումներին։
ՌԴ դիվանագետը նշել է, որ նշված կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի դերին՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական ներուժը և ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները։
Միրոշնիկը նաև ընդգծել է, որ թե՛ Կիևը, թե՛ եվրոպական երկրները պատրաստ չեն սրել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և փորձում են պահպանել համագործակցության հնարավորությունը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...