Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրшկոցներ և հրետшկnծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբ. Մարիա Գաբրիելյան
Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆոյի»-ն հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։
Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծում է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Նրա տեղեկացմամբ՝ առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն, կեսօրին մոտ իրավիճակը կտրուկ փոխվել է, և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։
«Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները և կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տանից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,- ասել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...