Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին ստորագրել են Ուկրաինայում զորքերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում ստորագրել են հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր։
«Այսօր մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝ տրամադրելով հուսալի երաշխիքներ երկարատև խաղաղության համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ այդ երաշխիքները ենթադրում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր ապագայում չի խախտվի։
«Հավաստի անվտանգության երաշխիքները և բարգավաճման ապահովման պարտավորությունները կարևոր են Ուկրաինայում երկարատև խաղաղություն հաստատելու համար, և մենք կշարունակենք համատեղ աշխատել դրան հասնելու համար»,- սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը։
Նա հայտարարել է, որ ամերիկյան և եվրոպական կողմերը կշարունակեն քննարկումներն ուկրաինական պատվիրակության հետ:
«Մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել ավելի մեծ դրական ազդակի»,- եզրափակել է նա։
Ամերիկյան կողմից, Ուիտքոֆից բացի, Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները: Եվրոպական երկրներից ներկա էին Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և եվրոպական երկրների այլ առաջնորդներ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...