Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն Ուկրաինայում
Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները բավարարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում կայացած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին։
«Մենք նաև համաձայնության ենք եկել կարևոր քայլերի շուրջ կոալիցիոն մյուս գործընկերների հետ: Նախ, մենք կմասնակցենք ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգին: Երկրորդ, մենք կաջակցենք Ուկրաինայի պաշտպանության համար զենքի երկարաժամկետ մատակարարմանը: Եվ երրորդ, մենք կաշխատենք պարտավորվել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում», - ասել է Սթարմերը հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:
ՀԻշեցնենք՝ Փարիզում «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկին, Ֆրիդրիխ Մերցը, Էմանուել Մակրոնը, Քիր Սթարմերը, Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ստորագրել են պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին հռչակագիր:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը փորձել է գրավել ռուսական դրոշի ներքո հանդես եկող լցանավը․ BBC
ԱՄՆ առափնյա պահպանությունը Հյուսիսային Ատլանտիկայում փոթորկի ժամանակ փորձել է գրավել ռուսական դրոշի ներքո ընթացող Marine...
Սիրիական բանшկը Հալեպում կսկսի թիրախшյին գործողություններ
Սիրիայի Արաբական բանակի գործողությունների հրամանատարությունը հայտարարել է, որ թիրախային գործողություններ կսկսի Շեյխ Մաքս...
Իսրայելը հարվածել է «Հեզբոլլահին»՝ հրադադարի խախտման մեղադրանքով
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) այսօր հայտարարել են, որ հարվածել են հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» թևի վրա՝ մեղադ...
ՆԱՏՕ-ն պլանավորում է ամրապնդել իր ներկայությունը Արկտիկայում
ՆԱՏՕ-ի երկրները պլանավորում են ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գրավելու ս...