Քաղաքականություն
Վերցրել եմ հեռախոսն ու զանգել եմ Արմեն Սարգսյանին․Նիկոլ Փաշինյան
Gohar Vardanyan
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի բացակայությանը Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին` վարչապետը նշեց, որ անձամբ զանգահարել և փորձել է հրավիրել Արմեն Սարգսյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա հետ չի հաջողվել կապ հաստատել:
«Ես Անվտանգության խորհրդի նիստի նախորդ առավոտյան եմ գնացել Ստեփանակերտ։ Մենք այդ ողջ օրվա ընթացքում տարբեր ֆորմատներով քննարկումներ ենք ունեցել, որովհետև մեզ անհրաժեշտ էր ճշգրիտ գործողություն անել։ Թե ի՞նչ մենք պետք է անեինք, ի՞նչ շրջանակում, ի՞նչ ֆորմատով՝ որոշվել է միայն նախորդ օրը` ուշ երեկոյան։ Այն ժամանակ, երբ հստակ որոշվել է, թե ինչ պետք է տեղի ունենա, ես ինքս վերցրել եմ հեռախոսն ու զանգել եմ Արմեն Սարգսյանին, և ցավոք, չի հաջողվել կապ հաստատել, չգիտեմ՝ ինչ պատճառով»,- ասաց նա:
Փաշինյանը պարզաբանեց, որ դրանից հետո ինքն Անվտանգության խորհրդի քարտուղարին է հանձնարարել, որ Հանրապետության նախագահի հետ կապվի ու հրավիրի նիստի։ «Այդտեղ մի հատ ուրիշ սկանդալ էլ կա՝ ուղղաթիռային, քանի որ Պաշտպանության նախարարը հանդիպում ուներ, նա հաջորդ օրն առավոտյան ուղղաթիռով պետք է գար, ես նաև ասել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարին, որ նախագահին փոխանցեն՝ առավոտյան ուղղաթիռով Պաշտպանության նախարարի հետ խնդրում ենք, որ ինքը գա, ներկա լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանից հետո առիթ չի ունեցել նախագահից ճշտելու, թե ամեն դեպքում ի՞նչ է կատարվել ու ինչու՞ նա չի եկել Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազարբաևը հրաժարական տվեց՝ պատճառները
Gohar Vardanyan