Հասարակություն
Գիշերը քաղաքապետը կնոջ հետ այցելել է ցույցի ժամանակ տուժած կնոջը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու նախօրեին սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին,- գրում է Shamshyan com-ը։
Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։ Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0