Հասարակություն
Ովքեր են Օպերայի տարածքի սրճարանների տերերը․ armtimes. com
«Ջազվե» սրճարանի ներկայացուցիչը ժամանակ է խնդրել, որ գույքը տեղափոխեն, ինչից հետո հնարավոր է իրենց ուժերով ապամոնտաժեն սրճարանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից տարածքում ապամոնտաժվելու ենթակա սրճարաններին եւ նշելով, որ «Ջազվե»-ում արդեն սկսել էին ապամոնտաժման աշխատանքները:
Ինչպես հայտնում է Հայկական ժամանակը՝ սույն սրճարանը, հիշեցնենք, կապվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ:
Լրատվամիջոցի փոխանցմմբ՝ նախորդ օրը ազատվել էր «Ռիչ» սրճարանի խաղահրապարակի զբաղեցրած տարածքը:
Այս սրճարանը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանանի անվան հետ եւ այս ընթացքում պարբերաբար հայտարարվում է, որ նրա սրճարանը շրջանցվում է:
Այսօր ապամոնտաժվել է «Ատլանտիկ» սրճարանը, որը կապվում է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի անվան հետ:
«Մոնտալի» եւ «Շոկոլադնիցա»-յի հետ կապված գործերը դատարանում են: Նախաձեռնողը եղել է քաղաքապետարանը: «Շոկոլադնիցան», հիշեցնենք, կապվում է կարկառուն դաշնակցականների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0