Քաղաքականություն
Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը. Փաշինյան
Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, եւ մենք չպետք է առեւտրային գործընթացները դիտարկենք կամ կապակցենք սոցիալական ապահովման հետ։ Այս մասին այսօր Սպառողների…
Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, եւ մենք չպետք է առեւտրային գործընթացները դիտարկենք կամ կապակցենք սոցիալական ապահովման հետ։
Այս մասին այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ DoubleTree by Hilton հյուրանոցում կազմակերպված գործարար համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ փողոցային առեւտուրը սոցիալական ապահովության հետ կապելն անթույլատրելի է. «Մենք չպետք է առեւտրային այս գործընթացները դիտարկենք եւ փոխկապակցնենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության հետ։ Եթե մենք փողոցում մսի վաճառքը հանդուրժենք՝ մտածելով, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր, ոչ միայն սպառողների իրավունքներիկ պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օպերայի շենքի շուրջը պիտի լինի ԱՅՍՊԵ՛Ս։ Եվ ՎԵ՛ՐՋ։ Սպասում եմ ք...