Հասարակություն
Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ
Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ։ Այս մասին Tert. am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Սաստիկ ցուրտ է լինելու․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
5.0