Իրանը նոր հարվածներից հետո ԱՄՆ-ին գործարք է առաջարկել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները զանգահարել են իրեն՝ գործարք կնքելու խնդրանքով այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները բազմիցս հարվածներ են հասցրել երկրի տարածքին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Նրանք որոշ ժամանակ առաջ զանգահարել էին, նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Ես պարզապես չգիտեմ՝ արդյոք նրանք արժանի՞ են գործարք կնքելուն», - ասել է Թրամփը հեռուստաալիքի լրագրողներին նախագահական ինքնաթիռում՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս։
Վերջին երկու գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն կրկին հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Օրմուզի նեղուցում նավերի գնդակոծման։
Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Իրանը ևս մեկ անգամ հարձակվի առևտրային նավերի վրա, ամերիկացի զինվորականներն ավելի հզոր հարվածներ կհասցնեն։
«Եթե նրանք նորից այդպես վարվեն, ապա նրանց համար ավելի վատ կլինի», - գրել է նա հինգշաբթի գիշերը Truth Social սոցիալական ցանցում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...