Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»
Ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ն գործունեությունն սկսել է օգոստոսի 2-ին, սակայն, քանի որ այս տարի օգոստոսի 2-ը կիրակի է, առաջին նիստը կկայանա օգոստոսի 3-ին: Այս մասին գրում է «Փաստ» թերթը:
Ըստ օրենսդրության, ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են, որից հետո հայտարարվում է օրակարգը, ըստ որի, առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը ստեղծելու է հաշվիչ հանձնախումբ, ապա ձեռնամուխ է լինելու Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններին, մշտական հանձնաժողովների ստեղծմանն ու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններին: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Այնուհետև քննարկվելու է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, որին նվիրված նիստի օրը և ժամը հայտարարվում է լրացուցիչ:
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում գրված է, որ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: Կաթողիկոսը բոլոր նախկին գումարումների առաջին նիստերին ներկա է եղել և ելույթ է ունեցել: Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասելի է, կտրականապես դեմ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի առաջին նիստին և ելույթ ունենա: Ըստ այդմ, ամեն ինչ անելու են՝ նիստն առանց Կաթողիկոսի անցկացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
«Ուժեղ Հայաստան»-ը ևս հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի հետ կապված
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծ...