Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը` «Արցախի փրկության օր». Աշոտյանի առաջարկը
Իրեն հարգող ամեն մի հեղափոխություն փորձում է սահմանել սեփական՝ հեղափոխական օրացույցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ սարգսյանի հրաժարականի օրը որպես Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնությանը։ «Ֆրանսիայում մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց օրացույց, որտեղ օրինակ պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերի 22-ից, երբ հանրապետություն հռչակվեց։ Ամեն ամսին տվեցին հեղափոխական անունները, տարվա ամեն մի օր ուներ իր անունը։ Այս օրացույցը վերացրեց Նապոլեոնը, երբ դարձավ կայսր»,- ասել է Աշոտյանը: «Առաջարկում եմ Լեւոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես «Արցախի փրկության օր»»,– ասաց նա,- «Իհարկե այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ցույց է տալիս պետական մտքի սնանկությունը»։