Քաղաքականություն
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «բացարձակապես մտացածին» է համարում իր որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առաջադրված մեղադրանքը։ «Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու…
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «բացարձակապես մտացածին» է համարում իր որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առաջադրված մեղադրանքը։
«Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում», - «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա ընդգծել է, թե իշխանության մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։
«Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին ինչպես կուզեին՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր», - ասել է Ռ. Քոչարյանը։
Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին` նախկին նախագահն ասաց, որ այն ծրագիր է ծրագիր չունենալու մասին:
«Տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է», - ասել է նա։
2-րդ նախագահը նշել է, թե ծրագիրը լոզունգների ու ցանկությունների հավաքածու է։
«Որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից», - ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։
«Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն», - ասել է Ռ. Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
No Comment
Ռուբեն Հախվերդյանը հյուրընկալվել է Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հ...
Այնքան շոկային էր, սկզբում չէի հավատում, որ կարող է իրական լինել. Արփինե Հովհաննիսյանը` պետծառայողների օպտիմալացման հարցով վարչապետին ուղղված գրությունների մասին
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0
Թրամփը կրճատել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները՝ պատճառաբանելով Կիմ Չեն Ընի հետ «բարեկամությամբ»
5.0
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
5.0
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0