Այլ
Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և որևէ հոգեբուժարան. Դավիթ Բաբայան
Gohar Vardanyan
1,368 դիտում
Ռուբեն Հախվերդյանը կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հարցազրույցին։ Ընդ որում՝ Բաբայանի գրառումը եռալեզու է՝ նաեւ անգլերենով եւ ռուսերենով։
«Բարոյապես եւ ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն վաղուց որեւէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որեւէ հոգեբուժարան»,– գրել է նա:
Հիշեցնենք՝ Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։
Նմանատիպ հոդվածներ
Հարձակվել են Նարեկ Մալյանի վրա. մանրամասներ և մեղադրանքներ է ներկայացնում
Gohar Vardanyan
1 րոպե
929
Երևանում քանդվել է պատմական նշանակության ևս մեկ շենք
Gohar Vardanyan
769
Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
561
Չնայած դժվարանցանելի ճանապարհներին Արցախ այցը համարում ենք սկսված. Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
476
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
344
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
589
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
961
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
235