Հարձակվել են Նարեկ Մալյանի վրա. մանրամասներ և մեղադրանքներ է ներկայացնում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ երեկոյան հարձակվել են իր վրա։ Մանրամասները` ստորև. 《Հենց նոր ռեստարտի մի քանի սորոսի վաստակի կողմից իմ տան մոտ հարձակման ենթարկվեցի: Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն։ Քանի որ շատ են հարցնում ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։ 1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ 2. Առևանգման փորձ։ Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել))), բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց))) Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։ Հիշեցնեմ վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց》։

Քաղաքականություն