Պատահարներ
Ավտոմեքենան ընկել է Տանձուտ գետը. կան տուժածներ
Մարտի 3-ին` ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը…
Մարտի 3-ին` ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Լոռվա խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքնան (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Տանձուտ գետը:
Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 9 միլիարդ դոլարի լվացման մեջ
Հայազգի գորրծարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Тройка Диалог» բանկի միջոցով ռուսական էլիտայի համար 9 միլիարդ դոլարի լ...
3 ամյա երեխային մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվ...
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճո...
Հատուկ օպերացիա՝ Վանաձորում. կաշառք ստանալիս ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա
Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0