Պատահարներ
Ավտովթար-վրաերթ Թբիլիսյան խճուղու «CPS» բենզալցակայանի դիմաց
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի…
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարի պահին Honda-ն լիցքավորելիս է եղել բենզալցակայաի աշխատակիցը, ով վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և վնասել բենզալցակայանի սյունը: Բարեբախտաբար, ավտոմեքենան չի հայտնվել բենզալցակայանի մեջ, հակառակ դեպքում՝ վթարը այլ ավարտ կունենար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հարմար թեկանծու էր. հետևեցինք, զենքը քաշեցինը վրեն ու դրամապանակը առանք
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ.Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել. բացահայտումներ
Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Սպանություն՝ Երևանում. հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի` սրտին և ոտքին կրակած
Մարտի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0