Պատահարներ
Սահմռկեցուցիչ ավտովթար-վրաերթ Երևանում. 2 եղբայրներից մեկի ոտքերը ամպուտացվել են
Gohar Vardanyan
1 րոպե
2,477 դիտում
սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այսօր` ժամը 03։55-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Միրզոյանն ու 32-ամյա Արտակ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նշվում է, որ վթարի հետևանքով վիրավորներից Արմեն Միրզոյանի 2 ոտքերն ամբողջովին կտրվել են (ամպուտացվել) իսկ Հերացու անվան հիվանդանոցի բուժանձնակազմը 4 ժամից ավելի պայքարել է վիրավորի կյանքի համար և այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կայքը հաղորդում է, որ Volvo մակնիշի ավտոմեքենան վարել է Արտակ Մարդոյանը, երբ «Սանիթեք»-ի աշխատակիցները կատարում էին աղբահեռացման աշխատանքներ:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` վարորդը պահպանել է անվտանգության բոլոր կանոնները. բեռնատարը կայանված է եղել թույլատրելի հատվածում, միացված են եղել վթարային լուսարձակները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,078
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Կահիրեի կայարանում. մարդիկ են այրվում
Gohar Vardanyan
1 րոպե
2,392
Երեխան դուրս է եկել տնից` դպրոց գնալու նպատակով ու կորել. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,420
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
Gohar Vardanyan
1 րոպե
3,164
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
704
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
813
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
364
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
229