Հասարակություն
НТВ-ի համահիմնադիր Մալաշենկոյի մահվան առթիվ Իսպանիայում քրգործ է հարուցվել
Իսպանիայում НТВ հեռուստաալիքի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով Քսենիա Սոբչակի…
Իսպանիայում НТВ հեռուստաալիքի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբում հանգուցյալի նախկին գործընկեր Տիմուր Վալեևին:
«Այժմ քննարկվում են գործի վարման մանրամասները: Եթե գործը վարի Իսպանիայի ոստկանությունը, այդ ամենը (հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը) կձգձգվի»,-ասել է Վալեևը:
Նա նաև պատմել է, որ այս գիշեր Իսպանիա է ժամանել Մալաշենկոյի կինը՝ Բոժենա Ռինսկան, և արդեն գործի առնչությամբ զրուցել է ոստիկանության աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայում հայտնաբերվել էր մեդիամենեջերի դին: Նախնական տվյալներով՝ Մալաշենկոն ինքնասպանություն է գործել:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամն...
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգն...