Քաղաքականություն
Սամվել Բաբայանին տարիներ առաջ զրկել են Արցախի քաղաքացիությունից. վերջինս դատարան է դիմել
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմել է դատարան ԼՂՀ իր քաղաքացիությունը վերականգնելու համար: Այս մասին Բաբայանն ասաց Tert. am-ի հետ զրույցում: Բաբայանը նշեց, որ իրեն վաղուց`…
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմել է դատարան ԼՂՀ իր քաղաքացիությունը վերականգնելու համար: Այս մասին Բաբայանն ասաց Tert. am-ի հետ զրույցում:
Բաբայանը նշեց, որ իրեն վաղուց` դեռևս 2006 թվականին են զրկել ԼՂՀ քաղաքացիությունից, բայց ինքը նոր է դրա մասին իմացել: «Վաղուց են զրկել, բայց դրա իրավունքը չունեին: Նրանք իրավունք չունեին ինձ զրկել քաղաքացիությունից՝ գրանցումս փոխելու պատճառով: Դրա մասին այսօր իմ պաշտպանից եմ իմացել»,- ասաց նա և հավելեց, որ ինքը չի դիմել, որ իրեն զրկեն քաղաքացիությունից:
Բաբայանը հավելեց, որ հետո օրենքից են խոսում, և որ ինքը դիմում չի ներկայացրել, որ զրկեն քաղաքացիությունից: «Ղարաբաղի Սահմանադրությունում հստակ գրված է, որ Ղարաբաղի քաղաքացիությունից որևիցե մեկին իրավունք չունեն զրկել նույնիսկ իր դիմումի համաձայն: Հիմա հարց է ծագում` օրենքը ինչպես են խախտել: Սահմանադրությունից բարձր ուրիշ օրենք ունե՞ն»,- նշեց Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք...
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ի՞նչ աբսուրդի ասես չես հանդիպի այս օրերին։ Իրականում նկա...
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյ...