Քաղաքականություն
«Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն կմասնակցե՞ն Փաշինյանի նախաձեռնած երթին
Gohar Vardanyan
Քանի որ նիստ չենք ունեցել, չենք քննարկել՝ մասնակցելո՞ւ ենք մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական երթին, թե ոչ, Aysor. am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, ավանդույթի համաձայն, Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ են խոնարհում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ։
«Կարծում եմ՝ այս տարի ևս նույնը կանենք։ Մեկ անգամ է եղել, որ քարոզարշավի մեջ ենք եղել, «Ելք» դաշինքի ժամանակ երթ ենք արել։ Կքննարկենք», - ասաց պատգամավորը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս լրատվամիջոցի հետ զրույցում նշեց, որ մարտի 1-ի երթին մասնակցել-չմասկացելու հարցը դեռ չեն քննարկել։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Gohar Vardanyan
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
Gohar Vardanyan
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թեհրանում գնդակոծության հետևանքով վիրավորվել է նախկին ԱԳ նախարարը. նրա կինը զոհվել է
Ռուսաստանի հզորացումը շատերին դուր չի գալիս. Պուտին
Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով
Պուտինը նախազգուշացրել է. կկանխվի ցանկացած փորձ
4.5