Հասարակություն
Երեխաներին թմրամիջոց պարունակող կոնֆետնե՞ր են տալիս. Նելլի Դուրյան անդրադարձը այս լուրին
Այս լուրերին ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող…
Այս լուրերին ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե դպրոցների հարակից տարածքներում անհայտ անձինք մոտենում են երեխաներին եւ առաջարկում թմրանյութ պարունակող կոնֆետներ:
«Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք եւ առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»,- գրել է նա
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
«Սրտնեղում եմ, երբ.. ». Փաշինյանի դստեր գրառումը
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամն...
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգն...