Հասարակություն
Ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետը
Փետրվարի 24–ին ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը, հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ: Այս մասին NEWS. am-ին ասաց Հրազդանի քաղաքապետ Սեւակ…
Փետրվարի 24–ին ձերբակալվել է Հրազդանի համայնքապետարանի Հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը, հարցաքննվել են մի քանի աշխատակիցներ: Այս մասին NEWS. am-ին ասաց Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը։
«2018 թվականին Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը հայտնաբերել էր միլիոնների հասնող չարաշահումներ: Միայն հարկային բաժնում վերջին 3 տարում հայտնաբերել են 138 միլիոն 534 հազար դրամի չարաշահում։ Այս չարաշահումները կապված են եղել գույքահարկի եւ հողի հարկի հետ, որ քաղաքացիները վճարել են, հետո պարզել են, որ իրենց անունով պարտքեր են կուտակվել»,– ասաց մամուլի խոսնակը։
Մայիս Պողոսյանը նշեց, որ հարկային բաժնի որոշ աշխատակիցներ այս պահին էլ աշխատում են քաղաքապետարանում։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
Անչափահաս Մարիաննա Մալխասյանը հայտնաբերվել է
Այսօր տեղեկություն տարածվեց, որ կորել է 12 տարեկան Մարիաննա Մալխասյանը կորել է։ Նրա հարազատները հայտնում էին, որ երեխան...
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգն...