Հասարակություն
Արմավիրում արագիլի վրա են կրակել
ՀՀ Արմավիրի մարզի Գայ գյուղում արագիլ է սատկել։ Վիրավոր թռչնին գտնողները վստահեցնում են, որ կենդանու վրա կրակել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆեսբուքյան օգտատեր Աննա Մարգարյանը…
ՀՀ Արմավիրի մարզի Գայ գյուղում արագիլ է սատկել։ Վիրավոր թռչնին գտնողները վստահեցնում են, որ կենդանու վրա կրակել են։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆեսբուքյան օգտատեր Աննա Մարգարյանը, որը նաև պատմեց, թե ինչպես են ամբողջ մի օր փորձել փրկել կենդանուն, բայց այդպես էլ չեն գտել պետական գեթ մեկ մարմին, որը զբաղվում է վիրավոր կենդանիներին օգնություն ցույց տալով։
«Արյան հետքերը չորացած էին։ Ենթադրեցինք, որ մեկ օրվա վաղեմության են։ Կրծքավանդակի ու թևի հատվածում միանշանակ կրակոցից առաջացած բաց թափանցող վնասվածք կար, ոտքերն ամբողջությամբ արյունոտված էին»,– պատմեց մեր զրուցակիցը։
Արագիլին տեսել են պատահաբար, գյուղի տներից մեկի բակում։ Սկզբում զարմացել են, որ իրենց ներկայությունը նրան չի վախեցնում։
«Մեզ զարմացրեց, որ արագիլը մեր մոտենալուց չի վախենում ու չի թռչուն։ Հետո նկատեցինք, որ արագիլը վիրավոր է, նրա վրա արյան հետքեր կային, ու երևում էր, որ շատ թույլ է, նույնիսկ կանգնած էր կտուցով գետնին հենված, որ չընկնի»,– ասաց Աննա Մարգարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
Անչափահաս Մարիաննա Մալխասյանը հայտնաբերվել է
Այսօր տեղեկություն տարածվեց, որ կորել է 12 տարեկան Մարիաննա Մալխասյանը կորել է։ Նրա հարազատները հայտնում էին, որ երեխան...
Շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը. Նաիրի Սարգսյան
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգն...