Հասարակություն
Երևանը «Խելացիե քաղաք» դառնալու ճանապարհին է․ Huawei-ը բանակցում է կառավարության հետ
Ժամանակակից տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ չինական Huawei ընկերությունը, որը ներկա պահին Արեւմուտքում գտնվում է սահմանակումների տակ, սկսել է բանակցել Հայաստանի կառավարության հետ, «Խելացի քաղաք»…
Ժամանակակից տեխնոլոգիական հսկաներից մեկը՝ չինական Huawei ընկերությունը, որը ներկա պահին Արեւմուտքում գտնվում է սահմանակումների տակ, սկսել է բանակցել Հայաստանի կառավարության հետ, «Խելացի քաղաք» համակարգ ներդնելու համար:
Դեռեւս 2017թ-ին ստորագրվել է Հայաստանի եւ Huawei ընկերության համատեղ նախագիծ իրականացնելու համաձայանագիրը, որը կարծես թե դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից:
Ըստ eurasianet org կայքի, «Խելացի քաղաք» ծրագիրը միտված է հեշտացնելու մարդկանց կյանքը և ապահովելու բացարձակ անվտանգություն տարբեր բնագավառներում: Ըստ Huawei ընկերության՝ մինչ 2025 թվականը մոլորակի վրա կլինի 27 մեգաքաղաք՝ 10 միլիոն բնակչով, որը կհանգեցնի լուրջ տրանսպորտային, առողջական, հանրային ծառայությունների մատուցման խնդիրների ու դժվարությունների:
Այս լուծումով Huawei-ը պաշտպանելու է քաղաքը տարբեր կողմերից՝ ֆիզիկական,ցանցային, տեղեկատվական և այլ մարտահրավեր նետելով իրական աշխարհին: Այժմ նման հնարավորություն ունի աշխարհի շուրջ 120 քաղաք՝ ավելի քան 40 երկրներում: Համակարգը նախատեսում է տարբերակել, հետեւել մարդկանց, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների հսկողություն սահմանել:
Ներդրված տեխնոլոգիաների շնորհիվ այժմ ավելի կհեշտանա նաև հանցանքների վերահսկումն ու կանխումը, կիբեր հանցագործությունների, ահաբեկչական հարձակումների կրճատումը և այլն: Հայաստանում «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման հուշագիր ստորագրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի և «Հուավեյ թեքնոլոջիսե (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ ՑաոՉունի կողմից: Երևանը նույնպես «Խելացիե քաղաք» դառնալու ճանապարհին է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր ի...
«Ամուսնուդ Ռուսաստանից պառկած տուն կբերեն, տղայիդ էլ ԱԱԾ-ն կտանի և ողջ դուրս չի գա «ԿաԳեԲե»-ից». քաղաքացուն սպառնացել են
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Ա...