Քաղաքականություն

Վանեցյանը գիտի Լևոն Սարգսյանի տեղը

Gohar Vardanyan 372 դիտում
Վանեցյանը գիտի Լևոն Սարգսյանի տեղը
ՀՀ բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն, ով կոռուպցիոն հանցագործություն կատարելու գործով հետախուզման մեջ է, Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել: «Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել, իսկ Արա Մինասյանը և Լևոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ պետական սահմանը: Այն ժամանակ իրենց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել և ես, որպես ԱԱԾ ղեկավար, որն ի պաշտոնե պատասխանատու է նաև սահմանագետների աշխատանքների հետ կապված, որևէ լիազորություն չունեի քաղաքացու ազատ տեղաշարժվելու սահմանդրական իրավունքը խոչընդոտելու»,- պատասխանեց Վանեցյանը: Վանեցյանը փաստեց, որ ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է այժմ գտնվում Լևոն Սարգսյանը, բայց նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ։ «Արաբական երկրից մեկում է գտնվում։ Գիտենք` մարդը ապրում է այսինչ երկրում, այսինչ հասցեում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250