Հասարակություն
Ով է Ռուսաստանի երկրորդ կին միլիարդատերնՙ ըստ Forbes-ի
Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ…
Forbes հանդեսի վարկածով՝ Ռունետի՝ 1,2 մլրդ արժողությամբ գնահատված Wildberries ռուսական խոշորագույն ինտերնետ-խանութի հայտնվելը ամենաթանկ ընկերությունների վարկանիշի չորրորդ հորիզոնականում նրա միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկին դարձրել Է երկրորդ կին միլիարդատերը ՌԴ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Forbes-ը:
Ավելի վաղ Ռուսաստանում 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող միակ կինը Ելենա Բատուրինան էր՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը: Առցանց-ռիթեյլերի արժեքի նոր գնահատումը թույլ է տալիս Բակալչուկի կարողությունը գնահատել 1 միլիարդ դոլարից ավելի: Forbes-ը նշում է, թե քանի որ Wildberries ընկերությունը հանրային չէ, դրա արժեքի գնահատումը կատարվել է վաճառքների եւ շահույթի ծավալի վերաբերյալ տվյալների հիման վրա, ինչպես նաեւ ըստ համանման նախագծերի մուլտիպլիկատորների եւ վենչուրային կապիտալիստների գնահատումների: Բակալչուկն իր բիզնեսն ամուսնու՝ Վլադիսլավի հետ հիմնել է 2004 թվականին: Սկզբնապես ամուսիններն զբաղվում էին Otto եւ Quelle կատալոգներով կանանց համար հագուստի վածառքով, ավելի ուշ Wildberries-ի տեսականիում հայտնվել են նաեւ ապրանքների այլ կատեգորիաներ՝ կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, մանկական ապրանքներ: 2018 թվականին ընկերության հասույթը գնահատվում էր 1,7 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...